շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսրայելն առաջին անգամ խոստովանել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը

Իսրայելն առաջին անգամ խոստովանել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը

Այն բանից, երբ Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքը Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից որսալուց հետո, պաշտպանության նախարար Իսրայել Կացը հութիներին սպառնացել է «վճռական հարված» հասցնել, գրում է The Jerusalem Post-ը:

«Մենք ուժեղ հարվածներ կհասցնենք հութիներին, կոչնչացնենք նրանց ռազմավարական ենթակառուցվածքը և կգլխատենք նրանց ղեկավարությանը, ինչպես դա արեցինք Հանիեի, Սինվարի և Նասրալլահի հետ Թեհրանում, Գազայում և Լիբանանում, նույնը կանենք Հոդեյդայում և Սանայում»,-ասել է նա:

Սա առաջին դեպքն է, երբ իսրայելցի պաշտոնյան բարձրաձայնում է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իսրայելի մասնակցության մասին։

  • Կիսվել: