չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Իսրայելի վրա արձակված հրթիռներից մի քանիսն ընկել են Հորդանանում

Իսրայելի վրա արձակված հրթիռներից մի քանիսն ընկել են Հորդանանում

Հորդանանը հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ Իրանի արձակած հրթիռներից մի քանիսն ընկել են թագավորության տարածքում, որի հետևանքով երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Հորդանանի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկիրը դատապարտել է տեղի ունեցածը։

Հորդանանի կառավարության հաղորդակցությունների նախարար Մոհամադ Մոմանին հայտարարել է, որ երկրի դիրքորոշումը հստակ է և անսասան՝ այն ռազմադաշտ չի դառնա կողմերից ոչ մեկի համար։

«Հորդանանը և հորդանանցիներին պաշտպանելը մեր առաջնահերթ պատասխանատվությունն է», - ասել է նա։

Հարձակման հետևանքով պատճառվել է նաև նյութական վնաս, որի չափը գնահատվում է։

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանն Իսրայելի վրա է արձակել ավելի քան 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել են։ Ըստ Թեհրանի՝ հարվածներ են հասցվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության շտաբին, «Նևաթիմ» ավիաբազային, որտեղ գտնվում են F-15 ինքնաթիռներ, ինչպես նաև «Հաթզերիմ» ռազմակայանին։

Իրանը հայտարարել է, որ հարձակումն ավարտված է։

 

  • Կիսվել: