ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իսրայելի ռազմաoդային ուժերը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում nչնչացրել են Իրանի գերագույն առաջնորդի օդանավը

Իսրայելի ռազմաoդային ուժերը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում nչնչացրել են Իրանի գերագույն առաջնորդի օդանավը

Երկուշաբթի գիշերը ՑԱԽԱԼ-ը իրականացրել է թիրախային հարված՝ ոչնչացնելով Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում գտնվող այն օդանավը, որն օգտագործվում էր Իրանի ահաբեկչական վարչակարգի գերագույն առաջնորդի կողմից, գրված է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական տելեգրամյան ալիքում:

«Օդանավն օգտագործվում էր իրանական ահաբեկչական ռեժիմի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների և իրանցի զինվորականների կողմից՝ ռազմական գնումներ իրականացնելու, ինչպես նաև ներքին ու միջազգային թռիչքների միջոցով դիմադրության դաշնակից երկրների հետ համակարգումն ապահովելու նպատակով»,- գրված է հաղորդագրության մեջ:

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ կշարունակի գործել՝ ոչնչացնելու ցանկացած միջոց, որն օգտագործվում է իրանական ահաբեկչական ռեժիմի ռազմական ուժերի կողմից ողջ Իրանի տարածքում:

  • Կիսվել: