կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Իսրայելի Քնեսեթի պատգամավորը ՊՆ-ին կոչ է արել գրավել Լիբանանի հարավային մասը

Իսրայելի Քնեսեթի պատգամավորը ՊՆ-ին կոչ է արել գրավել Լիբանանի հարավային մասը

Իսրայելի Պաշտպանության բանակը պետք է նվաճի Լիբանանի հարավային մասը՝ «Հեզբոլլահի» դեմ «անվտանգության միջանցք» ստեղծելու նպատակով: Այս մասին Maariv-ին տված հարցազրույցում ասել է Քնեսեթի «Լիկուդ» կուսակցությունից պատգամավոր Արիել Կելները։

Նա կոչ է արել իր խմբակցության ղեկավար, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարությանը լուծել լարվածությունը հյուսիսային սահմանի երկայնքով՝ նվաճելով լիբանանյան հողերը՝ սահմանից մինչև Լիտանի գետ: :

Կելների խոսքով՝ Իսրայելի և Լիբանանի միջև այսօրվա սահմանը սահմանափակում է կառավարության հնարավորությունը՝ «ապահովելու հյուսիսային Իսրայելի բնակիչների անվտանգությունը»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն իսրայելական զինվորականները, որպեսզի վերացնեն հյուսիսային Իսրայելի համար «Հեզբոլլահի» սպառնալիքը՝ Կելներն ասել է, որ Իսրայելն ընդամենը երկու տարբերակ ունի. «Կամ մենք ստեղծում ենք «անվտանգության գոտի»՝ վերահսկելով Լիտանի գետը, կամ Իսրայելի հյուսիսում կյանքն այլևս չի կարող պահպանվել»:

 

  • Կիսվել: