Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ եկել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կնքելու հարմար պահը. աղբյուր
Ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի՝ եկել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կնքելու հարմար պահը: Նրանք այդ մասին տեղեկացրել են վարչապետ Բենիամին Նեթանյահուին, տեղեկացնում է 12-րդ ալիքը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է AP-ն։
Նշվում է, որ, զինվորականներն ասել են, թե կարծում են, որ հասել են իրենց նպատակներին, մասնավորապես՝ ոչնչացրել են սահմանի երկայնքով «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքները։
Իր հերթին EFE-ն, վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին, Իսրայելը և Լիբանանը «ավելի քան երբևէ մոտ են» հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը:
Հաղորդվում է նաև, որ Նեթանյահուն համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագրին, սակայն «որոշ վերապահումներով»։
EFE-ն գործակալությանը հայտնի է դարձել նաև, որ նա պահանջել է «գործողության ազատություն», եթե լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը խախտի հրադադարը։ Համաձայնագիրը պետք է նախատեսի իսրայելական և «Հեզբոլլահի» զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք շարժումը կհամաձայնի՞ այդ պահանջին, թե ոչ: