երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսրայելի պաշտպանության բանակը ներկայացրել Ռաֆահից խաղաղ բնակիչներին տարհանելու ծրագիրը

Իսրայելի պաշտպանության բանակը ներկայացրել Ռաֆահից խաղաղ բնակիչներին տարհանելու ծրագիրը

Իսրայելի պաշտպանության բանակը ռազմական կաբինետին է ներկայացրել Ռաֆահից խաղաղ բնակիչներին տարհանելու ծրագիր, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։

Բանակը «ներկայացրել է Գազայի հատվածի մարտական ​​շրջաններից բնակչության տարհանման պլանը, ինչպես նաև առաջիկա օպերատիվ պլանը», ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կիրակի ուշ երեկոյան նախարարների կաբինետը հավանություն է տվել Գազայի հարավում մարդասիրական օգնության տրամադրմանը «այնպես, որ կանխվի Գազայի հատվածի հյուսիսում և այլ շրջաններում տեղի ունեցած թալանը»։

  • Կիսվել: