Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Իրանի դեմ գործողությունն առնվազն ևս երեք շաբաթ շարունակելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը ծրագրում է Իրանի դեմ գործողությունը շարունակել առնվազն ևս երեք շաբաթ։ Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակ Էֆի Դեֆրինը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք դեռ հազարավոր թիրախներ ունենք։ Մենք պատրաստ ենք մեր դաշնակից Միացյալ Նահանգների հետ համակարգված կերպով իրականացնել առնվազն երեք շաբաթվա ծրագրեր»:


