երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իսրայելի ոստիկանությունը 350 մարդու Է ձերբակալել ալ-Աքսա մզկիթում բախումների ժամանակ

Իսրայելի ոստիկանությունը 350 մարդու Է ձերբակալել ալ-Աքսա մզկիթում բախումների ժամանակ

Իսրայելի ոստիկանությունը 350 մարդու Է ձերբակալել ալ-Աքսա մզկիթում բախումների ժամանակ ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 350 մարդ է ձերբակալվել Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթում իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո: Այդ մասին նշվում է Իսրայելի ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

«Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է և հեռացրել ավելի քան 350 անձի, որոնք բարիկադավորվել էին Տաճարաց լեռան վրա, այդ թվում՝ դիմակավորված անձինք, մարդիկ, որոնք քարեր և ճայթրուկներ էին նետում, ինչպես նաև մարդիկ, որոնք կասկածվում են մզկիթը պղծելու մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին մի խումբ պաղեստինցիներ բարիկադավորվել են ալ-Աքսա մզկիթում: Ոստիկանությունը մտել է մզկիթ և լուսաձայնային նռնակներով փորձել է հանել ներսում բարիկադավորված պաղեստինցիներին: Պաղեստինցիներն իսրայելական ուժերի վրա են նետել քարեր և ճայթրուկներ: Այս միջադեպից հետո Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ,Համասե շարժմանը պատկանող օբյեկտների՝ ի պատասխան Գազայի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 10 հրթիռների: Պաղեստինցի բանտարկյալների գործերի կոմիտեի ներկայացուցիչ Ռիյադ ալ Աշքարը լրագրողներին հայտնել էր, որ Իսրայելն ալ-Աքսայում իրականացված գործողության արդյունքում ավելի քան 200 պաղեստինցու է ձերբակալել։

  • Կիսվել: