կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա հարված է հասցրել Թեհրանի միջուկային ծրագրի տարրին. Նեթանյահու

Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա հարված է հասցրել Թեհրանի միջուկային ծրագրի տարրին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ անցյալ ամիս Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա հարված է հասցրել Թեհրանի միջուկային ծրագրի տարրին՝ միաժամանակ նվազեցնելով նրա պաշտպանական ներուժը և հրթիռներ արտադրելու հնարավորությունները, հայտնում է Reuters-ը:

՛՛Դա գաղտնիք չէ՛՛,-ասել է Նեթանյահուն խորհրդարանում ունեցած իր ելույթում:

՛՛Նրանց միջուկային ծրագրում կա որոշակի բաղադրիչ, որը տուժել է այդ հարձակման արդյունքում՛՛,-հավելել է նա:

Նեթանյահուն, սակայն, չի նշել այդ բաղադրիչը, միայն ըննդգծել է, որ Իրանի ճանապարհը դեպի միջուկային զենք չի փակվել:

 

  • Կիսվել: