հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իսրայելի խորհրդարանը հաստատել է մահապատիժը ահաբեկիչների համար

Իսրայելի խորհրդարանը հաստատել է մահապատիժը ահաբեկիչների համար

Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) նախնական ընթերցմամբ հավանություն է տվել ահաբեկիչների համար մահապատիժ սահմանելու մասին օրենքի նախագծին, գրում է DW-ն: Նախագծին կողմ է քվեարկել 52, դեմ՝ 49 պատգամավոր։

Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել կառավարական օրենսդրական հանձնաժողովում։ Դրանում ասվում է, որ մահապատիժը պետք է կիրառվի ցանկացած անձի նկատմամբ, որը ռասիստական ​​դրդապատճառներով կամ ատելությամբ սպանություն է կատարում բնակչության որոշակի խմբի նկատմամբ՝ Իսրայելին վնաս հասցնելու մտադրությամբ:

Փաստաթուղթը հետագա քննարկման կներկայացվի Իսրայելի անվտանգության կաբինետ, որից հետո այն կվերադարձվի Կնեսետ՝ առաջին ընթերցմամբ քննարկմանը։

Եվրամիությունը դատապարտել է այս օրինագիծը։ «Մահապատիժը անհամատեղելի է մարդկային արժանապատվության հետ: Այն անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք է, ինչի հետևանքով դատական սխալները կարող են ճակատագրական դառնալ»,- գրել է Իսրայելում ԵՄ պատվիրակությունը:

  • Կիսվել: