Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի երեք որդիները
Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի երեք որդիները զոհվել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Jazeera-ն:
«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի երեք որդիներն ու մի քանի թոռները զոհվել են Գազայի հատվածում իսրայելական գնդակոծության ժամանակ»,-նշված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: