կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Իսրայելի` Բեյրութին հասցրած հարվածների հետևանքով զոհվել է «Հզբոլլահի» առաջնորդի դուստրը

Իսրայելի` Բեյրութին հասցրած հարվածների հետևանքով զոհվել է «Հզբոլլահի» առաջնորդի դուստրը

Իսրայելի կողմից Լիբանանին ավիահարվածներ հասցնելու հետևանքով սպանվել է «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի դուստրը` Զեյնաբ Նասրալլան։
Այդ հարվածները հասցվել են Բեյրութի հարավային հատվածում։
 
Ավելի վաղ Զեյնաբ Նասրալլան բազմիցս հրապարակային հայտարարություններով է հանդես եկել` ի աջակցություն «Հզբոլլահի»։ 2022 թվականին Al Manar հեռուստաալիքին տված հարցազրույցների մեկում նա ասել է, որ երբ իր եղբայր Հադին նահատակ է դարձել, այդ ժամանակ ծնողները մի կաթիլ արցունք անգամ չեն թափել։
 
Հասան Նասրալլայի ավագ որդին` Հադին, «Հզբոլլահի» մարտական թևի անդամ է եղել, զոհվել է 1997 թվականին` իսրայելցի զինվորականների դեմ մարտում։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ից սկսած՝ իսրայելական ավիացիան հարյուրավոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին, ինչպես նաև Բեքաա և Բաալբեկ շրջաններին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների զոհ Է դարձել առնվազն 654 մարդ, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ: Երկրի ներսում իսրայելական հարձակումների պատճառով տեղահանվածների թիվը գերազանցում է 500 հազարը:

  • Կիսվել: