չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Իսրայելի բանակը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների տարածքում գտնվող օբյեկտի վրա. Al Jazeera

Իսրայելի բանակը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների տարածքում գտնվող օբյեկտի վրա. Al Jazeera

Իսրայելական բանակը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների շտաբի տարածքում գտնվող դիտաշտարակի վրա: Այս մասին հայտնեել է Al Jazeera-ն՝ հղում անելով խաղաղապահ առաքելության իր աղբյուրին։

Ավելի վաղ Times of Israel թերթը գրել էր, որ իսրայելական բանակը վտանգի է ենթարկում խաղաղապահներին՝ Լիբանանի հարավում շիա «Հեզբոլլահ» շարժման դեմ ցամաքային գործողության ընթացքում իր դիրքերը տեղադրելով ՄԱԿ-ի առաքելության կողքին:

Ինչպես թերթին հայտնել են առաքելության ներկայացուցիչները, Իսրայելը գործողությունը սկսելու ժամանակ խնդրել է խաղաղապահներին վերատեղակայվել, սակայն մերժում է ստացել։

  • Կիսվել: