Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազայի հատվածի կենտրոնում գտնվող դպրոցում 18 զոհ կա
Գազայի հատվածում դպրոցի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվլ է 18 մարդ, տեղեկացնում է IRNA-ն:
Գազայի Առողջապահության նախարարությունից հայտնել են. «Առնվազն 18 մարդ է զոհվել, 42-ը՝ վիրավորվել այս դպրոցի վրա հարձակման հետևանքով, որտեղ ապաստան էին գտել մի քանի պաղեստինցի փախստականներ»:
Նշենք, որ Իսրայելը ռմբակոծել է Գազայի հատվածի կենտրոնում գտնվող ԱՆ-Նուսեյրաթ ճամբարում գտնվող դպրոցը։