հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին

Իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իսրայելական ավիացիան Միջերկրական ծովից հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ 

«Առավոտյան ժամը 3.55-ին Իսրայելը մի քանի հրթիռային հարված է հասցրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք՝ գրոհելով Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ագրեսիայի հետևանքով նյութական վնաս է հասցվել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի օդանավակայանին։

  • Կիսվել: