հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսպանիայում մահացած են գտել Novatek-ի նախկին թոփ-մենեջեր Սերգեյ Պրոտոսենյային և նրա ընտանիքի անդամներին

Իսպանիայում մահացած են գտել Novatek-ի նախկին թոփ-մենեջեր Սերգեյ Պրոտոսենյային և նրա ընտանիքի անդամներին

Novatek-ի նախկին թոփ-մենեջեր Սերգեյ Պրոտոսենյային կնոջ և դստեր հետ Իսպանիայում մահացած են գտել, հայտնում է Baza Telegram ալիքը՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ հայտնի է, որ ապրիլի 19-ին Ժիրոնա նահանգի Լլորետ դե Մար առողջարանային քաղաքի տանը երեք մարդու դի է հայտնաբերվել։ Ոստիկանությունը վարկած է տարածել, որ տղամարդը կարող էր սպանել իր ընտանիքին, ապա ինքնասպան լինել։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Պրոտոսենյայի կարողությունը գնահատվել է 400 մլն եվրո, բացի այդ, պարզվել է, որ թոփ-մենեջերն ապրում է Ֆրանսիայում և ընտանիքի հետ Իսպանիա էր եկել` անցկացնելու Զատկի տոները։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Մոսկվայի արևմուտքում սպանված էին գտել Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևի ընտանիքին։

  • Կիսվել: