չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իսպանիայում կործանվել է ռազմաօդային ուժերի F-18 կործանիչ-ռմբակոծիչ

Իսպանիայում կործանվել է ռազմաօդային ուժերի F-18 կործանիչ-ռմբակոծիչ

Սարագոսայի ռազմաբազայի տարածքում կործանվել է Իսպանիայի ռազմաօդային ուժերի F-18 կործանիչ-ռմբակոծիչ, տեղեկացնում է El Mundo-ն` հղում անելով քաղաքացիական գվարդիայի իր աղբյուրներին։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 12։10-ին, երբ օդաչուն ցուցադրական թռիչք է կատարել:

Կործանիչնի անկման պատճառն առայժմ հայտնի չէ: Օդաչուն հասցրել է ինքնանետվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Կործանիչի ընկնելու վայրում հրդեհ է բռնկվել, մի քանի րոպե անց դեպքի վայր են մեկնել հրշեջները:

 

  • Կիսվել: