Իսպանիայի վարչապետը ժամանել է Կիև․ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Այս մասին հաղորդել է 1tv.ge-ն։
Ըստ աղբյուրի՝ Կիև նրա ժամանման տեսագրությունը «Twitter» միկրոբլոգի էջում հրապարակել է անձամբ Իսպանիայի վարչապետը։
«Ես արդեն Կիևում եմ։ Առաջին բանը, որ ցանկանում էի անել Եվրախորհրդի նախագահության ժամանակ, մեկնել Ուկրաինա և հանդիպել այս երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Մենք կշարունակենք աջակցել ուկրաինացի ժողովրդին, քանի դեռ Եվրոպայում խաղաղությունը չի վերականգնվել»,- գրել է Սանչեսը: