երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իսպանիայում և Ֆրանսիայում հայկական հանցավոր ցանցի անդամներ են ձերբակալվել

Իսպանիայում և Ֆրանսիայում հայկական հանցավոր ցանցի անդամներ են ձերբակալվել

Իսպանիայի ազգային ոստիկանությունը կանխել է հայաստանցիների հանցավոր կազմակերպության գործունեությունը ՝ օրենքով գողի գլխավորությամբ։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների ՝ չորեքշաբթի օրը տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Նրանց տեղեկություններով ՝ Իսպանիայում և Ֆրանսիայում ձերբակալվել են խմբավորման 28 անդամներ։ Նրա պարագլուխը ձերբակալվել է թագավորությունում։ Իրավապահ մարմինները մի քանի տասնյակ խուզարկություններ են իրականացրել, որոնց ընթացքում առգրավել են հրազեն, զինամթերք, գումար և զարդեր:

Հանցավոր կազմակերպության գոյության մասին հայտնի է դարձել 2020 թվականի վերջին։ Խմբավորման ղեկավարի նկատմամբ ավելի վաղ արդեն հետաքննություն էր սկսվել։ Ոստիկանության վարկածով ՝ կասկածյալները զբաղվել են գողություններով, ինչպես նաեւ Եվրոպայում ծխախոտի մաքսանենգությամբ եւ փողերի լվացմամբ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: