ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսպանիան Ուկրաինային կտրամադրի զենիթային հրթիռներով ծանր սպառազինություն եւ Leopard մարտական տանկեր

Իսպանիան Ուկրաինային կտրամադրի զենիթային հրթիռներով ծանր սպառազինություն եւ Leopard մարտական տանկեր

Իսպանիան պատրաստ է որակական թռիչք կատարել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցության ոլորտում։ Եթե մինչեւ այժմ երկիրը զինամթերք, անհատական պաշտպանության միջոցներ եւ թեթեւ սպառազինություն (С-90 նռնականետեր եւ գնդացիրներ) էր մատակարարում, ապա այժմ նա պատրաստվում է ծանր սպառազինություն ուղարկել՝ զենիթային հրթիռներով եւ Leopard մարտական տանկերով, ինչպես նաեւ զինովարականներ, որպեսզի սովորեցնեն ուկրաինացի զինվորականներին օգտագործել դրանք, գրել է West Observer-ը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին։

Իսպանիայի պաշտպանության նախարարությունն արդեն ավարտում է Կիեւ Shorad Aspide զենիթային հրթիռների մարտկոցների մատակարարումը, որոնք իսպանական բանակը փոխարինել է մեկ այլ՝ ավելի արդիական համակարգով։ MBDA ընկերության արտադրած հրթիռների մատակարարումը կսկսվի Շտուտգարդտի օղակում (Գերմանիա) բանակցությունների ավարտից հետո։

Իսպանիայի կառավարությունը պատրաստ է նաեւ Ուկրաինա մատակարարել Leopard A4 մարտական տանկեր, որոնք արդեն տասը տարի «քնած» են Սարագոսայում, իսպանական բանակի նյութատեխնիկական ապահովման բազայում։ Այդ տանկերը 108 օգտագործված միավորների խմբաքանակից են, որոնք Գերմանիան վաճառել է Իսպանիային 1995թ.՝ որպես Իսպանիայում Leopard-ի արտադրության պայմանագրի մեկնարկ, նշել է պարբերականը։

  • Կիսվել: