երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Իսպանիան ռուսական նավերին թույլ չի տվել կայանել Սեուտա նավահանգստում

Իսպանիան ռուսական նավերին թույլ չի տվել կայանել Սեուտա նավահանգստում

Իսպանիայի իշխանությունները ռուսական նավերին թույլ չեն տվել կայանել ինքնավար Սեուտա քաղաքի նավահանգստում՝ հաղորդում է El Pais թերթը:

Թագավորության արտգործնախարարությունը դեմ է եղել, որ օգոստոսի 18-20-ը նավահանգիստ մուտք գործեն «Փոխծովակալ Կուլակով» հակասուզանավային մեծ նավն ու «Ալթայ» քարշակը: Ըստ պարբերականի՝ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը ոչ մի խոչընդոտ չի տեսել Սեուտայում ռուսական նավերի կայանման համար: Թագավորության արտգործնախարարությունն էլ պատրաստ է եղել թույլատրել նավերի մուտքը, սակայն Մոսկվային լրացուցիչ հարցում է արել ռուսական նավատորմի հաջորդ հանգրվանի մասին:

Թերթը ենթադրում է, որ նախարարությունն այդպիսով ցանկացել է խուսափել ռուսական նավերի երթուղու հետ կապված ցանկացած կոնֆլիկտային իրավիճակից:

2022 թվականի գարնանը Մադրիդը հյուրընկալելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, և, ըստ վերլուծաբանի, Իսպանիան չի ցանկացել ռուսական նավատորմի նավերն ընդունելով՝ առաջացնել դաշինքի դժգոհությունը: Ռուսական կողմից պատասխան չստանալով՝ Իսպանիայի ԱԳՆ-ն մերժել է նավերի կայանման թույլտվությունը:

  • Կիսվել: