երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Իսլամական ահաբեկչական գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել, Մեր սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են. Թրամփ

Իսլամական ահաբեկչական գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել, Մեր սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են. Թրամփ

Մեր սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են։ Իր թվիթերյան էջում նման գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 

Նա հավելել է. ՛՛ԱՄՆ-ն համերաշխ է այս ճակատամարտում իր ամենահին դաշնակիցի հետ։ Իսլամական ահաբեկչական նմանատիպ գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել։ Ոչ մի երկիր չի կարող համակերպվել նման գործողությունների հետ՛՛։

Նշենք նաև, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենն էլ գրել է, որ ՛՛իսլամական ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ԱՄՆ-ն աջակցում է Ֆրանսիային՛՛։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝  Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։

Միջադեպը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տասը րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։

Հիշեցնենք նաև, որ ավելի ուշ Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա՝ դանակահարելով նրանց։

 

  • Կիսվել: