Իսլամաբադում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ շիա մզկիթում ինքնասպան ահաբեկիչը երեկ՝ փետրվարի 6-ին, պայթյուն էր իրականացրել, որի հետևանքով առնվազն 32 մարդ էր զոհվել, 170-ը՝ վիրավորվել:
Պայթյունից հետո Պակիստանի իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները:


