ԱՄՆ-ն հերքում է՝ իրենց պատվիրակությունն ամբողջությամբ հեռացել է Իսլամաբադից
Ամերիկյան պատվիրակությունից ոչ ոք չի մնացել Պակիստանում Իրանի հետ բանակցություններից հետո: Այս մասին տեղեկացնում է CBS News-ը։
Նշվում է, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտնել են, որ Ջարեդ Քուշները, Սթիվ Ուիթքոֆը և տեխնիկական խումբը նույնպես հեռացել են Իսլամաբադից։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վայրէջք է կատարել Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում՝ վառելիքի համալրման և Պակիստանից ԱՄՆ ճանապարհը շարունակելու համար։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Al Arabiya-ն հայտնել էր, որ ամերիկյան պատվիրակության անդամները դեռ Իսլամաբադում են՝ բանակցությունները շարունակելու համար:


