31 զոհ. Իսլամաբադի շիա մզկիթում պայթյուն է որոտացել
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում շիա մզկիթում այսօր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 170-ը վիրավորվել է: Այս մասի, հայտնել է տեղի ոստիկանությունը, տեղեկացնում են պակիստանյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը, որին կանգնեցրել են մզկիթի մուտքի մոտ, նախքան սարքը պայթեցնելը:
Ըստ ականատեսների՝ հարձակվողը կրակել է անվտանգության ուժերի վրա, որից հետո մզկիթի ներսում գործի է դրել իր պայթուցիկով գոտին:


