կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Իսկական ընկեր և թանկագին մարդ». Պուտինը՝ Բեռլուսկոնիի մասին

«Իսկական ընկեր և թանկագին մարդ». Պուտինը՝ Բեռլուսկոնիի մասին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլային:

Ուղերձում նա նշել է, որ շատ վշտացած է, քանի որ կյանքից հեռացել է իր լավ բարեկամը: Պուտինը Բեռլուսկոնիին անվանել է ՛՛իսկական ընկեր՛՛ և ՛՛թանկագին մարդ՛՛:

՛՛Ես մշտապես անկեղծորեն հիացել եմ նրա իմաստությամբ, նույնիսկ ամենադժվար վիճակներում զուսպ և հեռատես որոշումներ կայացնելու ունակությամբ: Մեր հանդիպումներում ես բառացիորեն լիցքավորվում էի նրա անհավատալի կենսունակությամբ, լավատեսությամբ և հումորի զգացումով՛՛,-նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Բեռլուսկոնին ռուս-իտալական կապերի զարգացման հետևողական կողմնակից էր:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ 87 տարեկանում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» (Forza Italia) կուսակցության հիմնադիր Սիլվիո Բեռլուսկոնին:

  • Կիսվել: