Իսակովի կամրջի տակ անձրևաջրերից լիճ է առաջացել. վարորդները ջրի մեջ փնտրում են իրենց կորած համարանիշները
Այսօր՝ մարտի 16-ին, հերթական արտակարգ իրավիճակն է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. սելավատարերի խցանման պատճառով տեղացած անձրևը Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց՝ ժողովրդին հայտնի Իսակովի պողոտայի կամրջի տակ՝ երթևեկելի երկկողմանի հատվածներում ստեղծվել է արհեստական լճակ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Մեծ թվով վարորդներ կորցրել են ավտոմեքենաների համարանիշները, մի մասը գտել են, մի մասն էլ սպասում են, թե երբ կժամանեն Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի կարողանան ջուրը իջեցնել, ինչը նախկինում ամեն անգամ արվում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարների կողմից, որ կարողանան համարանիշները գտնել։
Քաղաքացիներն ու պարեկները լճի վերածված այդ հատվածից դուրս են բերել 30-ից ավելի ավտոմեքենաներ, հայտնաբերել են 20-ից ավելի մեքենաների համարանիշներ։


