շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Իրավիճակն Օդեսայի մարզում շատ ծանր է. Զելենսկի

Իրավիճակն Օդեսայի մարզում շատ ծանր է. Զելենսկի

Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիևը հակահարված է տվել Մելիտոպոլում, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Ուկրաինական բանակը հայտարարել է, որ շաբաթ օրը 10 անօդաչու թռչող սարք է խոցել, սակայն ևս 5-ը հարվածել են էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով մոտ 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գիշերային տեսաուղերձում ասել է. ՛՛Իրավիճակն Օդեսայի մարզում շատ ծանր է՛՛: Նրա խոսքով՝  հարվածները կրիտիկական էին, ուստի էլեկտրաէներգիան վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում: ՛՛Դա ոչ թե ժամեր է պահանջում, այլ մի քանի օր՛՛,-նշել է երկրի նախագահը:

  • Կիսվել: