Իրաքում ռազմական հիվանդանոցի ուղղությամբ հասցված հարվածի հետևանքով 7 զինվորական Է զոհվել, ևս 13-ը վիրավորվել են
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան Անբար նահանգի Հաբանիա բնակավայրում գտնվող ռազմաբժշկական հաստատությանը հասցված ավիահարվածի հետևանքով իրաքցի յոթ զինծառայող է զոհվել, ևս 13-ը ստացել են վիրավորումներ։ Այս մասին հայտնում է Shafaq News-ը։
Հարվածը հասցվել է Հաբանիայի ռազմական կլինիկային և տեղի հրամանատարությանը ենթակա ինժեներական ստորաբաժանմանը՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 09:00-ին, որից հետո ինքնաթիռից լրացուցիչ կրակ է բացվել այն պահին, երբ անձնակազմը կատարում էր իր պարտականությունները:
Փրկարարական ջոկատները շարունակում են դեպքի վայրում իրականացվող որոնողական աշխատանքները, հավելել են նախարարությունից՝ զգուշացնելով, որ միջադեպը նշանակում է լուրջ էսկալացիա, և «Իրաքն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել՝ գործող իրավական շրջանակներին համապատասխան»։


