շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրաքում ցուցարարները գրավել են կառավարության շենքը (տեսանյութ)

Իրաքում ցուցարարները գրավել են կառավարության շենքը (տեսանյութ)

Իրաքի շիա գործիչ Մուքթադա աս–Սադրի կողմնակիցների և իրավապահների միջև Բաղդադի հանրապետական պալատում բախումներ են սկսվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ իրաքյան շիա քաղաքական գործչի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքականությունից հեռանալու մասին նրա հայտարարությունից հետո ներխուժել են Բաղդադի ՛՛Կանաչ գոտի՛՛, ինչպես նար՝ Իրաքի կառավարության հանրապետական պալատ, ուստի կառավարությունը ստիպված է եղեկ հեռաձգել նիստերը:

Աս-Սադրը, որի կողմնակիցները շարունակում են բողոքել, այսօր հայտարարել է, որ վերջնականապես հեռանում է քաղաքականությունից: 

Իրաքյան իշխանությունները հայտարարել են, որ Բաղդադի ամբողջ տարածքում պարետային ժամ են սահմանելու, որպեսզի կանխեն հետագա անկարգությունները։

Հիշեցնենք, որ հուլիսի վերջից Բաղդադում վերսկսվել են Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ակցիաները: Ցուցարարները ներխուժել էին խորհրդարանի շենք և հայտարարել, որ չեն պատրաստվում լքել այն։ Օգոստոսին աս-Սադրը երկրի դատական իշխանություններին կոչ էր արել ցրել խորհրդարանը, իսկ երկրի նախագահին՝ որոշել արտահերթ ընտրությունների օրը։ Իրաքի բարձրագույն դատական խորհուրդը մերժել էր առաջարկը։

Նշենք նաև, որ ցույցերը սկսվել են վարչապետի պաշտոնում Մուհամադ աս-Սուդանի առաջադրումից հետո:

  • Կիսվել: