շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հետ

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հետ

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիյանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ։
 
Աբդոլլահիյանն ընդգծել է նաև տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը։
 
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։
 
Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։

  • Կիսվել: