երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանը պատրաստ է ԳՀՀԾ-ի շուրջ համաձայնության, բայց հավերժ սպասել չի կարող. Խաթիբզադե

Իրանը պատրաստ է ԳՀՀԾ-ի շուրջ համաձայնության, բայց հավերժ սպասել չի կարող. Խաթիբզադե

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությանն այն մասին, որ եթե Թեհրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու շուրջ քննարկումներում խստապահանջ լինի, Վաշինգտոնը պատրաստ է դուրս գալու բանակցություններից։

«ԱՄՆ-ն արդեն դուրս է եկել ԳՀՀԾ-ից։ Մենք պետք է վստահ լինենք, որ դա այլևս չի կրկնվի։ Բոլոր երկրներն էլ ունեն «այլընտրանք», սակայն ԱՄՆ-ի այլընտանքի դատարկությունն արդեն ապացուցված է, իսկ բամբասանքի ու բլեֆի միջոցով չի կարելի արդյունքի հասնել։ Որոշում կայացնելն է, որ արդյունք է տալիս: Գործարքն արդեն մոտ է, եթե Սպիտակ տունն իր որոշումը կայացնի: Իրանը պատրաստ է համաձայնության, սակայն չի կարող հավերժ սպասել»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Խաթիբզադեն:

Ավելի վաղ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը նշել էր, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ բանակցություններից, եթե Իրանը «անհաշտություն ցուցաբերի առաջընթացի հասնելու հարցում»:

  • Կիսվել: