երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Իրանը միջոցներ կձեռնարկի «Հըզբոլլահի» շտաբի դեմ իսրայելական հարձակման կապակցությամբ. Փեզեշքիան

Իրանը միջոցներ կձեռնարկի «Հըզբոլլահի» շտաբի դեմ իսրայելական հարձակման կապակցությամբ. Փեզեշքիան

Իրանի կառավարությունը ցավակցություն է հայտնում Լիբանանի ժողովրդին և համապատասխան միջոցներ կձեռնարկի Բեյրութի հարավում գտնվող «Հըզբոլլահի» ստորգետնյա շտաբի ուղղությամբ իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածի հետ կապված, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը միջոցներ կձեռնարկի՝ կապված սիոնիստների վերջին հանցագործության հետ և միշտ կլինի լիբանանցի ժողովրդի և դիմադրության առանցքի կողքին»,- ասել է նախագահը։

Նա ցավակցություն է հայտնել հարվածի հետևանքով բոլոր զոհերի հարազատներին և տեղի ունեցածը ռազմական հանցագործություն որակել, որը «ևս մեկ անգամ բացահայտում է Իսրայելի ահաբեկչական բնույթը»։

  • Կիսվել: