ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանը մահապատժի է դատապարտել է Շիրազի դամբարանում ահաբեկչության մասնակից երկու անձի

Իրանը մահապատժի է դատապարտել է Շիրազի դամբարանում ահաբեկչության մասնակից երկու անձի

Իրանի հարավային Ֆարս նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել Շիրազ քաղաքի Շահ Չերախի դամբարանի վրա հարձակմանը մասնակցած երկու անձի։ Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Սեյյեդ Քազեմ Մուսավին, գրել է РИА Новости-ն։

«Շահ Չերախի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված գործն ունի երկու կողմ՝ առաջինը կապված է իրավապահ մարմինների անփութության ու ոչ պրոֆեսիոնալիզմի հետ, այս հարցով գործը քննվում է Ֆարսի ռազմական դատարանում, երկրորդ կողմը քննվել է դատախազության կողմից, և ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել։ Այս միջադեպի հետ կապված գլխավոր ահաբեկիչը ձերբակալվել է հենց հարձակման գիշերը, հինգ այլ ահաբեկիչներից երկուսը մահապատժի են դատապարտվել»,- Մուսավիին մեջբերել է Tasnim-ը։ 

  • Կիսվել: