շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իրանը լիովին չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններից. Լարիջանի

Իրանը լիովին չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններից. Լարիջանի

Իրանը լիովին չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններից, սակայն Վաշինգտոնն անընդունելի պահանջներ է ներկայացնում։ Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն սեղանի շուրջ չի նստում, ինչի համար անհիմն մեղադրում է Իրանին։

Լարիջանիի խոսքով՝ ԱՄՆ-ի անընդունելի պահանջները զրոյացնում են ցանկացած բանակցություն:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 12-ից ի վեր տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հինգ փուլ, որոնցում որպես միջնորդ հանդես է եկել Օմանը: Միջուկային ծրագրի քննարկման համար նախատեսված հերթական հանդիպումը չեղարկվել էր, երբ Իսրայելը հունիսին սկսել էր հարվածներ հասցնել Իրանին:

  • Կիսվել: