ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանը կտրուկ ավելացրել է նավթի արտահանման ծավալները

Իրանը կտրուկ ավելացրել է նավթի արտահանման ծավալները

NIOC-ի գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստե Մեհրն այսօր ասել է, որ իրանական նավթի արտահանումը՝ չնայած պատժամիջոցներին տարեկան կտրվածքով աճել է 40%-ով:

Միաժամանակ նավթի արդյունահանումը բարձրացել է այն մակարդակին, որին իրանական նավթային արդյունաբերությունը գտնվում էր 2018 թվականին ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից առաջ։
 
«Մինչ 2018 թվականին Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, մեր երկրի անմշակ նավթի արդյունահանման հզորությունը կազմում էր օրական 3 միլիոն 838 հազար բարել», - հիշեցրել է Խոջաստե Մեհրը, գրել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։
Ընկերության գործադիր տնօրենը նաև նշել է, որ Իրանը ներկայումս ունի 157 միլիարդ բարել հում նավթի և բնական գազի՝ մոտ 33 տրիլիոն խորանարդ մետր պաշարներ:

  • Կիսվել: