ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանը կրակի դադարեցման ու բանակցությունների մասին չի խնդրում. Արաղչի

Իրանը կրակի դադարեցման ու բանակցությունների մասին չի խնդրում. Արաղչի

Իրանը պատրաստ է պաշտպանվել որքան պետք լինի և կրակի դադարեցման ու բանակցությունների մասին չի խնդրում: Այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Արաղչին։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք երբեք չենք խնդրել հրադադար, և մենք նույնիսկ չենք խնդրել բանակցություններ։ Մենք պատրաստ ենք պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Իրանի ԱԳ նախարարը նաև կոչ է արել ԱՄՆ-ին հասկանալ, որ Իսլամական Հանրապետության վրա հարձակումը հաղթանակի չի հանգեցնի։

  • Կիսվել: