Իրանը խոհրդակցություններ է անցկացնում ԼՂ հակամարտության կարգավորման իր ծրագրի շուրջ
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի հատուկ բանագնաց Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր Բաքվում խորհրդակցություններ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Իրանի առաջարկած ծրագրի շուրջ, գրում է parstoday.com-ը:
Իրանի ռադոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Արաղչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի կարգավորման նպատակով տարածաշրջանի երկներ կատարած իր շրջագայության սկզբում Բաքվում բանակցել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Այնուհետև Արաղչին հանդիպել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալն այսօր հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևի հետ:
Ադրբեջանի նախագահի օգնական Հեքմաթ Հաջիևի հետ հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնացի Բաքու կատարած մեկօրյա այցի օրակարգում է:
Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումից հետո Արաղչին կմեկնի Մոսկվա և Երևան, այնուհետև Անկարա ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի նախաձեռնությունը: