Իրանը հերքել է իր հրթիռային ներուժի ոչնչացման մասին ԱՄՆ-ի պնդումները
Իրանը հերքում է իր հրթիռային ներուժի և միջուկային ծրագրի ոչնչացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, հայտնում է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես՝ ԻԻՀ կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրատին ասել է, որ ամերիկացի առաջնորդի հայտարարությունները կեղծ են, ստահոդ և հակասական, ինչը պարզ դարձավ աշխարհի համար։
«Իրանի հրթիռային ներուժը ոչնչացնելու մասին նրա ոչ մի պնդում իրականությանը չի համապատասխանում։ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե Իրանի բոլոր հրթիռներն ու խաղաղ միջուկային ներուժը ոչնչացվել են, և որ հրթիռային բազաներ չկան, մինչդեռ իրականում ամեն գիշեր հարյուրավոր հրթիռներ են արձակվել Իսրայելի և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ: Թշնամուն թվում էր, թե կարող է Իրանին ստիպել հանձնվել մի քանի հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով, սակայն իրանցի ժողովուրդը համաշխարհային ասպարեզում ավելի ուժեղ և հզոր է դառնում։ Թշնամուն թվում էր նաև, որ մեկ կամ երկու գիշերվա ընթացքում ամեն ինչ կավարտվի»,-ասել է Հազրատին:


