Իրանը հայտնել է Իսրայելից ահաբեկիչների ձերբակալման մասին
Իրանական հետախուզությունն այսրօր ձերբակալել է իսրայելական խոշոր ահաբեկչական ցանցի անդամների, որոնք ավելի քան 40 ռումբ էին կրում և մի շարք ահաբեկչություններ էին նախապատրաստում հանրապետության տարածքում, հայտնում են Իրանի տեղեկատվության նախարարությունից, տեղեկացնում է Tasnim-ը:
՛՛Իսրայելական լայնածավալ ահաբեկչական ցանցի անդամները ձերբակալվել են 43 ռումբի հետ՛՛,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ նշվում է նաև, որ ահաբեկիչների շտաբները գտնվում են Դանիայում և Նիդեռլանդներում։
Ենթադրվում է, որ նրանք ծրագրում էին դիվերսիոն ահաբեկչությունների շարք Իրանի տարածքում: