հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ հայրենական արտադրության առաջին պատվաստանյութի՝ COVIran Barekat-ի օգտագործմանը․ AP

Իրանը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ հայրենական արտադրության առաջին պատվաստանյութի՝ COVIran Barekat-ի օգտագործմանը․ AP

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ հայրենական արտադրության առաջին պատվաստանյութի՝ COVIran Barekat-ի օգտագործմանը: Այս մասին հայտնում է The Associated Press- ը։


Պատվաստանյութը ստեղծվել է ապաակտիվացված վիրուսի հիման վրա՝ իրանական Shifafarmed դեղագործական ընկերության կողմից։ Պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ առաջին ուսումնասիրությունները սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերի վերջին:

Լրատվականի տեղեկություններով՝ պատվաստանյութի արտակարգ օգտագործումը նպատակ ունի հանել երկիրը կորոնավիրուսային վարակի ճգնաժամից, որում այն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, որոնց հետևանքով պատվաստանյութերի ներկրումը երկիր խոչընդոտվել է։

Հայտնի է, որ մինչև սեպտեմբեր երկրի իշխանությունները մտադիր են 30 միլիոն չափաբաժին տեղական պատվաստանյութ արտադրել։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին տեղեկացրել է, որ պատվաստանյութերի բավարար քանակի ապահովման դեպքում Իրանում հարակից հիվանդություն ունեցող մարդկանց պատվաստումները կավարտվեն հուլիսի վերջին, իսկ ամբողջ բնակչության պատվաստումը մինչև նույեմբերի վերջ ավարտված կլինի։

  • Կիսվել: