Իրանը հարվածել է իսրայելական զենքի արտադրող Rafael ընկերությանը. Fars
Իրանը հարվածել է իսրայելական զենքի արտադրող Rafael ընկերության արտադրական օբյեկտներին։ Այս մասին այսօր հայտնել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության բանակը մի քանի ժամ շարունակ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելի ռեժիմի կարևոր և ռազմավարական զենքի արտադրության կենտրոններին՝ Rafael-ին և IAI Aerospace Industries (IAI)-ին», - իր Telegram ալիքում հայտնել է Fars լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Rafael-ի զենքի արտադրության կենտրոնը մշակում է հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ «Երկաթե գմբեթ» և «Spike» հրթիռներ, ինչպես նաև կիբերտեխնոլոգիաներ։ Իսկ IAI-ն արտադրում է ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության համակարգեր։


