ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ լինեն հարաբերությունները ներկայիս մակարդակից հասցնելու համապարփակ համագործակցության. ԻԻՀ նախագահ

Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ լինեն հարաբերությունները ներկայիս մակարդակից հասցնելու համապարփակ համագործակցության. ԻԻՀ նախագահ

Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահն ընդգծել է. «Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ լինեն հարաբերությունները ներկայիս մակարդակից հասցնել համապարփակ համագործակցության, գրում է parstoday.com-ը:

Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին, երկուշաբթի օրը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշո Օլուի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը բխում է երկու ժողովուրդների շահերից, ասել է. «Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ լինեն բարելավել հարաբերությունները և համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզն ավարտին ահսցնելով, ներկա մակարդակը հասցնել համապարփակ համագործակցության»։

Իրանի նախագահը հավելել է. «Երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը պետք է փոխակերպվի համագործակցության միջազգային ասպարեզում, և փոխգործակցության այս տեսակը՝ հաշվի առնելով երկու երկրների կարևոր դիրքը, կարող է արդյունավետ լինել գլոբալ հավասարումներում»։

Անդրադառնալով տարածաշրջանի երկրների՝ առանց արտաքին միջամտության իրենց խնդիրները լուծելու կարողության վերաբերյալ Իրանի տեսակետին, Ռայիսին ասել է.«Օտարերկրացիների ներկայությունը հանգեցնում է անապահովության և լարվածության տարածաշրջանի ժողովուրդների և կառավարությունների միջև: Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ի 20 տարվա ներկայությունը Աֆղանստանում բացի սպանություններից, արյունահեղությունից և ավերածություններից ոչ մի արդյունք չտվեց, և պարզվեց, որ Աֆղանստանի խնդիրները կարող են լուծել այս երկրի ժողովրդի և հարևանների օգնությամբ»:

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Անկարան Թուրքիան ձգտում է արագացնել Իրանի հետ հարաբերությունների աճը, հավելելով. «Թուրքիան վճռական է հնարավորինս բարձրացնել Թեհրանի հետ համագործակցության մակարդակը»։

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է.«Մենք ձգտում ենք Իրանի հետ համատեղ համագործակցություն հաստատել և ամրապնդել Հարավային Կովկասում կայունության հաստատմանը և առևտրային հարաբերությունների աճին ուղղված համագործակցությունը»:

 

  • Կիսվել: