երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանը և Ադրբեջանը քննարկել են երկաթուղային և ճանապարհային համատեղ նախագծերը

Իրանը և Ադրբեջանը քննարկել են երկաթուղային և ճանապարհային համատեղ նախագծերը

Իրանի հյուսիսում գտնվող Աստարա նավահանգստում մեկնարկել է Իրանի և Ադրբեջանի տնտեսական համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի, Ադրբեջանի փոխվարչապետի և սահմանամերձ նահանգների մի խումբ նահանգապետների ներկայությամբ, գրում է parstoday.ir-ը:

Այս հանդիպմանը Իրանի և Ադրբեջանի տնտեսական համատեղ հանձնաժողովի անդամները քննարկել են հետագա համագործակցության ոլորտները, Իրանի հյուսիս-հարավ միջանցքի սահմանային օբյեկտները և համատեղ երկաթուղային ու ճանապարհային նախագծերը՝ հարաբերությունների և փոխանակումների զարգացմանը համահունչ։ 

Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար և երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովի իրանցի պաշտոնյա Մեհրդադ Բազրփաշը, Ադրբեջանի փոխվարչապետը և երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովի ղեկավար Շահին Մուստաֆևն այցելել են Աստրաչայի բետոնե կամուրջը և կառուցվող 1400 մետրանոց ճանապարհը, նավահանգստային այս քաղաքի երկաթուղային նավահանգիստը, Իրանում  և Ադրբեջանում գտնվող Աստարայի մաքսային տերմինալը, ինչպես նաև Աստրաչայում դեպի Իրան կառուցվող երկաթյա կամուրջը:

  • Կիսվել: