հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Իրանը և Ադրբեջանը կշարունակեն Գըզ-Գալասը ամբարտակի կառուցման աշխատանքը

Իրանը և Ադրբեջանը կշարունակեն Գըզ-Գալասը ամբարտակի կառուցման աշխատանքը

Իրանի արևելյան Ատրպատական նահանգի տարածաշրջանային ջրամատակարարման ընկերության գործադիր տնօրեն Յուսեֆ Ղաֆարզադեն ասել է. «Գըզ-Գալասը ամբարտակի շինարարությունը շարունակելու և այն շահագործման հանձնելու վերաբերյալ փաստաթղթերն ու քարտեզները փոխանակվել և հաստատվել են Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագետների կողմից, գրում է parstoday.com-ը:

Արաքսի վրա գտնվող  «Խոդաաֆարին» և «Գըզ-Գալասը» ամբարտակների կառուցումը շարունակելու և շահագործման հանձնելու վերաբերյալ Իրանի իսլամական հանրապետության և Ադրբեջանի տեխնիկական աշխատանքային խմբի այսօր գումարած  երրորդ նիստում, Յուսեֆ Ղաֆարզադեն ասել է.«Ավելի վաղ,  հիմք ընդունելով   Խոդաաֆարին  և  Գըզ-Գալասը  ամբարտակների կառուցման ու շահագործման մասին օրենքի երկրորդ հոդվածը, Խոդաաֆարին ամբարտակի փաստաթղթերն ու  քարտեզները քննարկվել ու հաստատվել էին»:

Նա հույս է հայտնել, որ այդ համաձայնագրերով կարագանա Խոդաաֆարին  և  Գըզ-Գալասը ամբարտակների շահագործման գործընթացը, և դրանք շահագործելով, մոտ ապագայում մենք կտեսնենք, որ երկու  երկրի բնակիչներն  օգտվում են այդ ամբարտակների ջրային և էներգետիկ ռեսուրսներից:

 Խոդաաֆարին և  Գըզ-Գալասը  ամբարտակների կառուցումը  շարունակելու և դրանք շահագործման հանձնելու հարցով Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի տեխնիկական աշխատանքային խմբի   երկօրյա նիստը կայացել է Թավրիզում:

  • Կիսվել: