ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանը ձեռնարկել է իր ամենահզոր հարձակումն Իսրայելի տարածքի վրա՝ հակամարտության սկզբից ի վեր. ԻՀՊԿ

Իրանը ձեռնարկել է իր ամենահզոր հարձակումն Իսրայելի տարածքի վրա՝ հակամարտության սկզբից ի վեր. ԻՀՊԿ

Իրանն «Իրական խոստում 4» գործողության շրջանակում հարձակումների նոր ալիք է ձեռնարկել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Tasnim-ը:

Նշվում է, որ հարձակման հետևանքով Թել Ավիվում պայթյուններ են հնչել և հրդեհ է բռնկվել:

Իսրայելի վրա արձակվել է ընդհանուր առմամբ 30 գերծանր բալիստիկ հրթիռ:

՛՛Իրանը ձեռնարկել է իր ամենահզոր հարձակումն Իսրայելի տարածքի վրա՝ հակամարտության սկզբից ի վեր՝ օգտագործելով 30 գերծանր բալիստիկ հրթիռ՛՛,-հայտարարել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը:

Հրթիռների վրա իրանական Մինաբի աղջիկների դպրոցի վրա հարձակման զոհերի հիշատակին նվիրված գրություններ են եղել՝ ՛՛Մինաբի մայրերի վիրավոր և հայրերի համբերատար սրտերի մխիթարություն՛՛։

Տեսանյութը՝ այստեղ և այստեղ:

  • Կիսվել: