երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանում ուղղաթիռ է կործանվել. կա զոհ

Իրանում ուղղաթիռ է կործանվել. կա զոհ

Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադին Թեհրանում գտնվում է դեղորայքային կոմայի մեջ, հաղորդում է Tasnim-ը:  Սաջադին գլխի հատվածում վնասվածք է ստացել հինգշաբթի օրը Քերման նահանգի Բաֆթ քաղաքում ուղղաթիռի վթարի հետեւանքով:

Սպորտի նախարարի խորհրդական Իսմայիլ Ահմադին զոհվել է աղետի հետեւանքով, երբ ուղղաթիռը վայրէջք է կատարել ֆուտբոլի դաշտում:

Վիրավորվել են տասնվեց այլ ուղեւորներ, այդ թվում՝ անձնակազմի 4 անդամները:

  • Կիսվել: