Իրանում ուղղաթիռ է կործանվել
Իրանի կենտրոնական մասում գտնվող Չեհարմեհալի եւ Բախտիարիայի նահանգում ուղղաթիռ Է կործանվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդվում է՝ վայր են ժամանել փրկարար բրիգադներ, որոնք պետք Է տեղ հասնեն մեկ ժամվա ընթացքում: Ուղղաթիռում ուղեւորների քանակը եւ վթարի պատճառները պարզվում են: