չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Իրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ

Իրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ

Իրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով կա 5 զոհ, հայտնում է Mehr գործակալությունը:

Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշահր քաղաքում զինված անձինք կրակ են բացել ոստիկանների տեղափոխող երկու պարեկային մեքենաների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 5 ոստիկան, մի քանիսը վիրավորվել են։

Հարձակվողները փախուստի են դիմել: Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

 

  • Կիսվել: