ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանում օդային տագնապի ազդանշան է հնչել. մի շարք պետական կայքեր անհասանելի են դարձել

Իրանում օդային տագնապի ազդանշան է հնչել. մի շարք պետական կայքեր անհասանելի են դարձել

Իրանում հնչած օդային տագնապից հետո ոստիկանության և կառավարական մարմինների կայքերն անհասանելի են դարձել: Այս մասին հայտնում է Wargonzo-ն: 

Իրանական ոչ պաշտոնական հրապարակումներից պարզ է դառնում, որ պետական կայքերն անհասանելի են դարձել անմիջապես այն բանից հետո, որ հնչել է օդային տագնապի ազդանշան: Կայքերը հասանելի չեն արդեն ժամեր շարունակ:

Radar Armenia-ն էլ հայտնում է, որ գիշերն Իրանում կոտրել են Ատոմային գործակալության կայքը, որը մինչ այս պահը  չի վերականգնվել, հասանելի չեն եղել նաեւ Իրանի օդանավակայանների կայքերը։

«Թեհրանում գիշերն աշխատել են  անվտանգության շչակները, որը պայմանավորված է եղել թուրքական Turkish airlines-ի ոչ թույլատրելի օդային տարածք մուտք գործելու հանգամանքով։ Տվյալ ինքնաթիռն այնուհետև փոխել է ուղղությունը և վայրեջք կատարել Բաքվում»,- հայտնում է տելեգրամյան ալիքը։

  • Կիսվել: